ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեյրան Օհանյանը՝ մարտական հենակետերում (Լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում: Այցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը:

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, մարտավարական բնագծի պաշտպանական դիրքերի և ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:

Նույն օրը Սեյրան Օհանյանը այցելել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի հարազատներին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Անդրանիկի հարազատներին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքին և նշել, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր հնարավորության սահմաններում սատար կանգնելու նրանց և մնացած բոլոր զինծառայողների հարազատներին։

Անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Անդրանիկի հայրը վերհիշել է որդու հետ կապված հիշարժան դրվագներն ու զինծառայության մեկնելու նախօրյակին նրան տրված պատգամները։ Ատոմ Զոհրաբյանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: