ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեյրան Օհանյանն այցելել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։

Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է մարտական հերթապահության և զինծառայության կազմակերպման ընթացքը:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Պատասխանատու կառույցների և կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացված աշխատանքները և հավաստել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են համաձայն նախանշված ժամանակացույցի։

Այցելության շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների` Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի և Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներում: Սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նրանց զավակների սխրանքն ու անձնազոհությունը նորովի է արժևորվում և այսուհետ օրինակ է հանդիսանում երիտասարդության համար։

Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առողջական և սոցիալ-կենցաղային խնդիրներով, նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել նրանց խնդիրների լուծմանը։

Շնորհակալություն հայտնելով Սեյրան Օհանյանին այցելության համար՝ զոհված զինծառայողների հարազատներին իրենց հերթին նշել են, որ նմանաբնույթ այցելությունները, իրենց զավակների հիշատակի հանդեպ ուշադրության և գնահատանքի դրսևորումներն ամենից թանկն ու արժեքավորն են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: