ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի փեսան կոչ է արել փակել Մեծամորի ատոմակայանը

www.yahoo.com

Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և սպառնալիք է տարածաշրջանի երկրների, մասնավորապես` Թուրքիայի համար: Այս մասին Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը, ով հանդիսանում է նաև Էրդողանի փեսան:

«Մեծամորի ԱԷԿ-ը պետք է փակել: Աշխարհն ու տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ ատոմային վթարը Չերնոբիլից հետո»,-ասել է թուրք նախարարը:

Ալբայրաքը հիշեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 47 տարի առաջ: Նախարարը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին ուսումնասիրել բոլոր ԱԷԿ-ների աշխատանքը, որոնք նույն վիճակում են գտնվում: Ալբայրաքը շեշտել է, որ Մեծամորի ատոմակայանը Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: