ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնում բացվել է 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկի՝ հայազգի Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը (լուսանկարներ)

fototips.ru

Լոնդոնում բացվել է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքները ցուցադրությունը: Իր բազմամյա կարիերայի ընթացքում Ալբերտ Էյնշտեյնից մինչև Մարթին Լյութեր Քինգը լուսանկարած Քարշը Ցեղասպանությունից մազապուրծ լինելուց հետո հաստատվել է Քվեբեկում՝ դառնալով 20-րդ դարի լուսանկարչական արվեստի մեծագույն վարպետներից մեկը, այս կապակցությամբ գրում է բրիտանական The Guardian-ը:

Պարբերականը գրում է, որ Քարշի ընտանիքը Հայոց ցեղասպանությունից փախել է Սիրիա՝ որպես միակ ունեցվածք իր հետ տանելով մի էշ: Քարշի քեռին, ով ապրում էր Քվեբեկում, նամակ է գրում Յուսուֆի ընտանիքին՝ հայտնելով, որ իրեն օգնական է պետք իր լուսանկարչական ստուդիայում: Այսպիսով, 16-ամյա Յուսուֆը մեկնում է Քվեբեկ: Դրան հաջորդում է Յուսուֆի՝ լուսանկարչության գծով ուսումնառությունը Բոստոնում: Այնուհետև Քարշը տեղափոխվել է Օտտավա ու սկսել լուսանկարել այնտեղ այցելող հայտնիներին: Լուսանկարչի կարիերայում բեկումնային պահ է եղել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին լուսանկարելը, այդ լուսանկարը հայտնվել է Time ամսագրի շապիկին: Նշվում է, որ Չերչիլի հետ այդ նույն ֆոտոսեսիայից մեկ այլ լուսանկար զարդարում է 5 ֆունտ ստերլինգ արժեքով նոր թղթադրամը:

Յուսուֆ Քարշի պատվին է ավանակոչվել Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակի՝ Մերկուրիի հրաբխային խառնարաններից մեկը:

Լուսանկարները՝  Yousuf Karsh/Camera Press/Guardian

Համֆրի Բոգարտ, 1946թ.


Գրեյս Քելի, 1956թ.


 Ջորջ Բեռնարդ Շոու, 1943թ.


Օդրի Հեփբերն, 1956թ.


Էռնեստ Հեմինգուեյ, 1956թ.


Մարթա Գրեհեմ, 1948թ.

Ջորջիա Օ'Կիֆի, 1972թ.




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: