ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական ճգնաժամը դեռ երկար ժամանակ չի հանգուցալուծվի. Արաքս Փաշայան

168.am

«Արմեդիա» ՏՎԳ-ն Սիրիայում տիրող իրավիճակի և սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Ռուսաստան և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շուրջ զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ:

 

- Ինչո՞վ էր պայմանավորված Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի հերթական տապալումը:

- Սիրիայում ցանկացած հրադադարի կամ քաղաքական որևէ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություն շատ փխրուն է, և հազիվ թե հնարավոր լինի Սիրիայի հարցի շուրջ հասնել տևական և շուտափույթ կարգավորման: Խնդիրն այն է, որ սիրիական ճգնաժամի մեջ ներգրվված են բազմաթիվ կողմեր՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետություններ, ուժային կենտրոններ, որոնք բոլորն ուզում են իրենց բաժինը: Նրանք բոլորն էլ ունեն իրենց հետաքրքրությունները, և քանի դեռ դրանք բավարարված չեն, սիրիական պատերազմը կշարունակվի: Միևնույն ժամանակ Սիրիան դարձել է մի հարթակ, որտեղ բախվում են տարբեր պետությունների շահերը: Նույնիսկ եթե այսօր էլ պատերազմը վերջանա, բռնությունը Սիրիայում չի դադարելու, քանի որ այն արդեն նախադեպ ունի: Ծանր ու կեղեքիչ պատերազմի տարիներին Սիրիայում ձևավորվել են միմյանց հետ թշնամական ու մրցակցային հարաբերությունների մեջ հայտնված կրոնադավանական ու սոցիալական հանրույթներ: Այնպես որ, սիրիական ճգնաժամը դեռ երկար ժամանակ չի հանգուցալուծվի:

- Ի՞նչ խնդիրներ լուծեցին ԱՄՆ-ը և Ռուսաստանն այս հրադադարով, և ռազմական գործողությունների վերսկսումն ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Չնայած ԱՄՆ –ի և Ռուսասատնի միջև սիրիական հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական քայլեր են՝ միտված սիրիական հարցի խաղաղ կարգավորմանը, ու նաև շահեկան են երկու գերտերությունների միջև համագործակցության առումով, այնուամենայնիվ, սիրիական հակամարտության տարբեր ասպեկտների հարցում նրանք տարաձայնություններ ունեն: Օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից չափավոր ընդդիմություն համարվող ուժերը Ռուսաստանի համար ծայրահեղական ահաբեկիչներ, ջիհադականներ են և այլն: Կողմերի միջև հստակեցված չեն նաև Բաշար Ալ-Ասադի հեռանալու կամ չհեռանալու հետ կապված հարցերը: Բացի այդ, սիրիական հարցում ներգրավված են նաև Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, որոնց հետ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը նույնպես տարաձայնություններ ունեն: Շատ դեպքերում ներգրավված կողմերը կամ նրանց կողմից հովանավորվող ուժերը գործում են ինքնուրույն, իրականացնում ոչ կառուցողական քայլեր և այլն: Կարելի է ասել, որ սիրիական հարցում տոտալ համաձայնություն դեռևս գոյություն չունի, ինչը երկարաձգում է հակամարտությունը:

 

 

 

Ի՞նչ խնդիրներ լուծեցին ԱՄՆ-ը և Ռուսաստանն այս հրադադարով, և ռազմական գործողությունների վերսկսումն ի՞նչ նպատակ է հետապնդում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: