ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռազմական գործողությունների կրճատումը բանակցությունները հնարավոր են դարձնում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց ակտիվ աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ՝ խրախուսելով հարգել հրադադարը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների կրճատումը բանակցությունները հնարավոր են դարձնում, գրում է Aysor.am-ը:

Ուորլիքը նշել է, որ կողմերը պետք է միասին աշխատեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու ուղղությամբ՝ սկսած ԵԱՀԿ առաքելության ընդլայնումից:

«Արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ Նյու Յորքում ունեցած մեր առանձնազրույցների ժամանակ քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են բանակցությունները առաջ մղելու մթնոլորտ ստեղծել, ինչն էլ կարող է բերել կարգավորմանը», - ասել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն մոտ ապագայում, «սակայն այցի օրերը դեռևս նախանշված չեն»:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: