ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ վարչապետը հարկային տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ նախագիծ է հանձնարարել մշակել

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը:

Կառավարության նիստում, ի թիվս քննարկված այլ հարցերի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու մարմիններին օրինագիծ մշակել՝ կուտակված հարկային տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ, որպեսզի այն, 2017թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին, ներկայացվի Ազգային ժողովին, հաղորդում է Արցախպրեսը:

«Մենք հարկային արտոնություններ արդեն մտցրել ենք փոքր ու միջին ձեռնարկատիրության համար, սակայն տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ ևս պետք է որոշում կայացնենք, ինչը տնտեսվարող սուբյեկտների համար, նախ, լրացուցիչ խթան կհանդիսանա իրենց ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելու համար և, երկրորդ, տնտեսական ավելի ակտիվ գործունեություն կիրականացնեն: Բացի դրանից, առաջիկա տարիներին տարբեր խթաններ ենք կիրառելու նաև ՓՄՁ-ի գործունեությունն աշխուժացնելու նպատակով, որը հնարավորություն է տալու ավելացնել հարկային մուտքերը»,- նշել է վարչապետը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: