ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիան կարող է վերադառնալ պարտադիր զորակոչին 2018 թվականին

Շվեդիան նախատեսում է 2018 թվականին անցնել պարտադիր համընդհանուր զինվորական ծառայության՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության զեկույցում:

«Հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել ճանապարհ դեպի ավելի կայուն, վստահելի և ֆունկցիոնալ բանակ», - հայտարարել է Շվեդիայի ՊՆ նախարար Փիթեր Հուլտկվիստը:

Շվեդները կողմ են բարեփոխմանը

Բարեփոխումը կանդրադառնա 1999 թ.-ից հետո ծնված շվեդների վրա: Յուրաքանչյուր տարի բանակը կհամալրվի շուրջ 4 հազար երիտասարդներով՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ:

Զեկույցում ասվում է, որ երիտասարդ տղամարդիկ և կանայք 2017-ի հուլիսի 1-ից ստիպված են լրացնել համապատասխան հարցաշար, իսկ 2018-ից սկսել ռազմական դասընթացներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեդների 62%-ն աջակցում է զորակոչի այս նախաձեռնությանը:

Նշվում է, որ Շվեդիայում  ռազմական հակամարտություններ չեն եղել վերջին երկու դարերի ընթացքում: Շվեդիան նաև անդամ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի:  Սակայն  Շվեդիայի և ՆԱՏՕ-ի միջև 1994 թ. –ին խաղաղության ծրագրի գործընկերության համաձայնագիր է ստորագրվել,  գրում է The Guardian-ը:

Բանակի պարտադիր զորակոչի միտքը ծագել է Բալթիկ ծովի շուրջ ընդհանուր լարվածության ֆոնին: Մերձբալթյան երկրներն ուժեղացնում են իրենց հսկողությունը սահմաններին Ռուսաստանի հնարավոր «ագրեսիայից» ունեցած վախի պատճառով: ՆԱՏՕ-ն մի քանի հազար զինվորներ է տեղակայել ռազմավարական նշանակության այս ծովի շրջանում: Իսկ Շվեդիան ձգտում է նույնպես սերտացնել իր կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի և դրա անդամ-պետությունների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ:

Կանայք բանակում

Ինչ վերաբերում է առհասարակ կանանց զորակոչին եվրոպական բանակներում, ապա պետք է նշել, որ բանակի ֆեմինիզացիայի գաղափարի ծննդավայրն է համարվում Մեծ Բրիտանիան: Դեռևս 1653 թվականին  Անգլիայում գործում էին առաջին կանացի զինվորական հիվանդանոցները, որտեղ աշխատում էին զինվորների կանայք: Իսկ ահա 1917-1919 տարիներին, որպես բրիտանական զինված ուժերի մի մաս՝ ձևավորվեց կանանց 100 հազարանոց «Թագավորական օդուժն» ու «ռազմածովային ուժերի թագավորական օժանդակ կորպուսը»:

Կամավոր հիմունքներով կանայք նաև ծառայում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի զինված ուժերում, հայտնում է The Local-ը:

Իսկ Շվեդիայի անմիջապես հարևանությամբ գտնվող Նորվեգիան Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ կանայք ծառայում են բանակում պարտադիր հիմունքներով: Նման օրենք է ընդունվել երկրում նախանցյալ տարի՝ 2014 թ.-ին: Կանանց զինվորական պարտադիր ծառայությունը Նորվեգիայում տևում է մեկ տարի:

Հետաքրքրական է, որ անցյալ տարի, Հայաստանի ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նախաձեռնությամբ հանդես եկավ, որպեսզի զինծառայությունը պարտադիր բնույթ կրի հայ կանանց համար:

«Կանայք ոչ միայն պետք է պարտադիր զինվորական վերապատրաստում անցնեն դպրոցում, այլ նաև կարողանան լիարժեք զենքին տիրապետել և հարկ եղած դեպքում պաշտպանվել», - Rusarminfo-ի հետ հարցազրույցում նշել էր հայ պատգամավորը:

Միաժամանակ խորհրդարանականն ընդգծել էր, որ իր առաջարկը ոչ մի կապ չունի հայկական զինված ուժերի ներկայիս դրության հետ, քանի որ զինվորականների պակաս հայկական բանակում չի նկատվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: