ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Նախագահ Ռաուլ Խաջիմբային

Araratnews.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Ռաուլ Ջումկովի, 
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:
Սա մեծ տոն է, որը մարմնավորում է Աբխազիայի ժողովրդի հերոսությունը, արիությունը, անձնվիրությունը և ազատ ապրելու ու ինքնիշխան պետություն կառուցելու անկոտրում կամքը: 
Անկախ պետականության կերտման ճանապարհին Աբխազիան էական հաջողությունների է հասել, և մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական աբխազ ժողովրդի բոլոր ձեռքբերումների համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` հարգելի Ռաուլ Ջումկովի, և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում, բարօրություն և նոր հաջողություններ՝ Աբխազիայի Հանրապետությանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: