ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ՀՀ բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն արդարացված ճանապարհ է». Արտակ Զաքարյան

blognews.am

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երկրի արտաքին քաղաքանության կուրսում փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատգամավորն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքակնության կուրսում հավանական փոփոխություններին, ընդծել է, որ արտաքին քաղաքականության մասով  գործողություններն առավել քան արդարացված են:

Այս մասին հաղորդում է Armenpress-ը:

«Նախագահի որդեգրած արտաքին քաղաքական  վեկտորներն ապահովում են Հայաստանի համար բավարար պայմաններ, որպեսզի մենք կարողանանք արտաքին քաղաքական և ոչ արտաքին քաղաքական բնագավառներում ապահովել երկրի բնականոն գործունեությունը միջազգային հարթակներում, ապահովել խաղաղ զարգացում տարածաշրջանում՝ օգտագործելով մեր միջոցները»:

Բացի այդ, նա նաև հավելել է, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հնարավորություն է տալիս ապահովել երկրի սահուն ինտեգրումը բոլոր այն գործընթացներում, որոնք շահավետ հետաքրքրություն են ներկայացնում:

Նրա խոսքով, ներկա պահին բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ նախորդ տարիների համեմատ: Սակայն պատգամավորի խոսքերով, Հայաստանը, չնայած այդ բոլոր բարդություններին, շարունակելու է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: «Դա Հայաստանի համար արդարացված ճանապարհ է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: