ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արևելյան գործընկերության» շրջանակներում տեղի կունենա առաջին ազգային մշակութային համաժողովը

eaparmenianews.wordpress.com

«Արևելյան գործընկերության» երկրների մշակույթի նախարարները Թբիլիսիում կմասնակցեն «Ստեղծագործական Վրաստան. մշակույթը և ստեղծագործությունը ինովացիաների և զարգացման համար» առաջին ազգային մշակութային համաժողովին: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառումը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 8-9-ը:

Բացի գերատեսչությունների ղեկավարներից, համաժողովին կմասնակցեն նաև  Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Եվրահանձնաժողովի գլխավոր դիրեկտորատների ներկայացուցիչներ, տեղի և միջազգային փորձագետներ, ինչպես նաև երկրի մշակութային և ստեղծագործական սեկտորների պրոֆեսիոնալներ:

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ համաժողովի մասնակիցները կքննարկեն «Արևելյան գործընկերության» ծրագրերի առաջավոր փորձի փոխանակման հնարավորությունները, տարբեր կողմերի համագործակցության խորացման հարցերը, ինչպես նաև կքննարկեն մշակույթի զարգացման բնագավառում Եվրախորհրդի փորձի փոխանակման ժամանակակից միտումները:

Armenpress-ի տեղեկացմամբ, համաժողովի շրջանակներում պլանավորվում է նաև ընդունել Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծագործական ինդուստրիաների զարգացման վերաբերյալ Թբիլիսիի հուշագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: