ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ-ում տեղի ունեցավ վաշտային մարտավարական զորավարժություն

ՊԲ 2016թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ միավորումներից մեկի հրամանատար, գնդապետ Ջ. Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 26-29-ը անց է կացվել մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն «Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հակառակորդի գրոհային խմբերի հետ մղումը, պաշտպանական մարտի վարումը, ուժեղացված հրաձգային վաշտերի կողմից հարձակման անցումը, մխրճված հակառակորդի ջախջախումը և առաջնագծի վերականգնումը» թեմայով:

Զորավարժությունը, որին ներգրավված էին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներից մեկ վաշտ՝ ուժեղացված տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումներով,  նպատակ ուներ կատարելագործել վաշտի հրամանատարների ունակությունները՝ մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզել նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, զորավարժության ավարտին միավորման հրամանատրաը շնորհավորել է զորախաղերին մասնակից անձակազմին ցուցաբերած արդյունքների համար, իսկ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով, գերազանցիկի կրծքանշանով և խրախուսվել  արձակուրդով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: