ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի մեջլիսից կհեռացնեն Հեյդար Ալիևի նվիրած Աթաթուրքի պատկերով գորգը

ermenihaber.am

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով վնասված խորհրդարանի շենքը վերանորոգելիս որոշում է կայացվել սրահներից մեկում տասնյակ տարիներ կախված Աթաթուրքի պատկերով գորգը, որտեղ թուրք առաջնորդը ռազմական համազգեստ է կրում,  հեռացնել տվյալ վայրից: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Cumhuriyet»  թերթի կայքին:  

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Սալիմ Ուսլուն այս որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ճիշտ չէ այդ ռազմական համազգեստով նկարը տեղադրել այնտեղ այն դեպքում, երբ մեջլիսում Աթաթուրքի հարյուրավոր քաղաքացիական նկարները կան: Այդ նկարը հարմար կարող է լինել որևէ զորանոցում, բայց մեջլիսում ոչ մի դեպքում չպետք է լինի»:

«Haber Ankara» լրատվակայքի սյունակագիր Ազիզ Դոլու Աթաբեյի տեղեկացմամբ՝ Աթաթուրքի նկարը կրող վերոնշյալ գորգը պատրաստված է եղել Ադրբեջանում: Այն տարիներ առաջ Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Հյուսմեթթին Ջինդորուքին է նվիրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: