ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ. Խորապես մտահոգված ենք Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ

Gandzasar
GSHverhzAhu25 Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:

Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։

Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը։

Հիշեցնենք, որ Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը» հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: «Գանձասարի» տվյալներով Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ (Միրեյ, Արման և Բեթի Հինդոյաններ,Ծիլա Ջաբաղջուրյան, մյուս մահացածի ինքնությունը դեռևս հաստատված չէ) և 7 վիրավոր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: