ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին կմասնակցեն Ֆրանսուա Օլանդը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Մևլութ Չավուշօղլուն

assembly.coe.int

Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում նախատեսված են քննարկումներ ռազմական հեղաշրջման ֆոնին Թուրքիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ուկրաինական հակամարտության քաղաքական հետևանքների և Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Խորհրդարանականները կքննարկեն նաև երեխաների իրավունքները, Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հարցը, կներկայացվեն  Բելառուսի և Հորդանանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական եզրակացությունները, անդրադարձ կարվի միգրացիոն քաղաքականության վրա Եվրոպայի բնակչության ազդեցությանը:

Նստաշրջանում ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Մևլութ Չավուշօղլուն։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։ Կքննարկվի «Պանամական թղթերի դասերը՝ ապահովելու համար ֆինանսական և սոցիալական արդարությունը» զեկույցը, որի զեկուցողն է Ավստրիայի պատգամավոր Շտեֆան Շեննախը, ով նաև Ադրբեջանի հարցով համազեկուցողն է։

Էստոնիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, կներկայացնի նախարարների կոմիտեի գործունեությունը և կպատասխանի պատգամավորների հարցերին։ Նախատեսվում է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթը։

Նստաշրջանի ընթացքում կհայտարարվի Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակաբաշխության հաղթողի անունը: Մրցանակի հավանական դափնեկիրներն են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից փախած ազգությամբ եզդի Նադիա Մուրադը, մարդու իրավունքների և մամուլի ազատության ակտիվ պաշտպան, սերբ լրագրող Գորդանա Իգրիչը և René Cassin հիմնադրամը, որը 1969 թվականից աշխատում է ուսուցման և հետազոտությունների միջոցով մարդու իրավունքների և խաղաղության խթանման համար։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 14-ին։ 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: