ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատարանի ծանուցում Twitter սոցցանցի միջոցով

www.userlogos.org

Քուվեյթաբնակ հոգևորական Հադջաժ բեն Ֆահդ ալ-Աջմին դարձել է առաջին մարդն աշխարհում, ում դատարան են հրավիրել Twitter սոցիալական կայքի միջոցով, փոխանցում է utro.ru -ն:

Կալիֆորնիայի դաշնային դատավոր Լորել Բիլերը քննում է ալ-Աջմիի գործը, ով մեղադրվում է Մերձավոր Արևելքում գործող ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ: Խմբային մեղադրանք ներկայացրել են քրիստոնյա ասորիները՝ Իրաքում ու Սիրիայում կատարված ահաբեկչություններից տուժածները: Նրանք ալ-Աջմիից պահանջում են վնասների փոխհատուցում:

Բիլերը, չկարողանալով մեղադրյալին կանչել հեռախոսային զանգով կամ հեռագրով, դա անում է Twitter սոցիալական կայքով՝  նկատելով, որ վերջինս ակտիվ է այդ հարթակում:

Դատավորն իր արտասովոր այդ քայլով հղվում է երկու նմանատիպ նախադեպերի վրա. մեկը, երբ 2014թ. Նյու- Յորքի դաշնային դատարանը Թուրքիայի քաղաքացուն դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկում Facebook, LinkedIn ցանցերի միջոցով, և 2013թ., երբ կրկին Facebook-ով Վիրջինիայի դատարան հրավիրվում են  Հնդկաստանի հինգ քաղաքացիներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: