ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ապաարգելափակել Facebook-ը

people.com.cn

Չինաստանի իշխանությունները պատրաստ են երկրի մայրցամաքային հատվածից ապաարգելափակել Facebook-ը, եթե սոցցանցի ղեկավարությունը գործի չինական օրենսդրությանը համապատասխան: Այս մասին հայտարարել է Չինաստանի համացանցային հարցերով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժեն Սյանլյանը, փոխանցում է Renming Ribao թերթը: 

«Համացանցի զարգացման ոլորտում Չինաստանի քաղաքականությունը շարունակում է մնալ բաց»,- ասել է նա:

Facebook-ը բազմիցս չինական համացանցային շուկա դուրս գալու հետաքրքրություն է ցուցաբերել: Մոլորակի ամենամեծ բնակչությունն (մոտ 1 միլիարդ 375 միլիոն) ունեցող երկրի օգտատերերի թիվը 2016 թվականի առաջին կեսի արդյունքներով հասել է 710 միլիոն մարդու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: