ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ծնկի չի գա ԱՄՆ-ի առջև. Յունկեր

yaplakal.com

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպական միությունը մտադիր չէ ծնկի գալ Միացյալ Նահանգների առջև հանուն Առևտրի և ներդրումների ոլորտում գործընկերության տրանսատլանտյան համաձայնագրի (TTIP) կնքման:

«Եվրոպան բանակցություններ է վարում, բայց չի պատրաստվում ծնկի գալ ԱՄՆ-ի առաջ: Մենք չենք պատրաստվում հրաժարվել բոլոր այն սկզբունքներից, որոնք Եվրոպային հաջողություն են բերել»,- Յունկերի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

TTIP-ը նախատեսում է մաքսերից ազատված և 820 մլն-ոց սպառողական շուկայով աշխարհում ամենամեծ առևտրի գոտու ստեղծում: ԱՄՆ-ից ու ԵՄ երկրներից բացի՝ նախագծում ներառվելու են Կանադան, Մեքսիկան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Իսլանդիան, ինչպես նաև ԵՄ անդամ պետություն դառնալու թեկնածուները:

Հայտնի է, որ Եվրոպայում անցկացվել են բազմաթիվ բողոքի ակցիաներ ընդդեմ TTIP-ի: Համաձայնագրի կնքման ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ պայմանագիրը կարող է լրջորեն խախտել էկոլոգիայի, իրավունքի և զբաղվածության ոլորտներում ամրագրված եվրոպական չափորոշիչները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: