ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը զբոսաշրջային մրցակցության վարկանիշում 89-րդն է

Հայաստանը 89-րդն է 141 երկրի թվում զբոսաշրջային մրցակցության The Travel & Tourism Competitiveness Report վարկանիշում` տեղ զբաղեցնելով Բոտսվանայի և Հոնդուրասի միջև:

Զբոսաշրջային մրցակցության վարկանիշը հրապարակվում է տարին 2 անգամ «Համաշխարհային տնտեսական համաժողովի» կողմից: Հայաստանը վարկանիշում հավաքել է 3,42 միավոր 7 հնարավորից, որը հավասար է աֆրիկյան Բոտսվանայի ցուցանիշին:

Վարկանիշը կազմվում է 14 գործոնի հիման վրա, այդ թվում` բարենպաստ գործարար ակտիվություն, անվտանգություն, ճանապարհային և ավիացիոն ենթակառուցվածքներ, բնական և մշակութային պաշարներ, գների մակարդակ և մուտքի արտոնագրերի տրամադրման կանոնների խստություն:

Վրաստանը վարկանիշում 71-րդն է, Ադրբեջանը` 84, Թուրքիան և Ռուսաստանը` 44 և 45 տեղերում են համեմատաբար: Իրանը վարկանիշում 97-րդն է:

Վարկանիշի առաջատարներն են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան, վատագույն ցուցանիշներն ունեն Անգոլան, Գվինեան և Չադը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: