ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում բացվեց թվով երկրորդ եվրաակումբը

photolure.am

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` թվով երրորդ եվրաակումբի բացման արարողության ժամանակ հոկտեմբերի 18-ին նկատեց, որ  Եվրաակումբի բացման նպատակը ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ՀՀ-ում Եվրամիության կողմից հայ երիտասարդներին տրվող հնարավորությունների մասին իրազեկելն է, հայտնում է Panorama.am-ը:

Սվիտալսկին նաև նշեց, որ ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացնելու է «խորհրդանշական գումար՝ մի քանի հազար եվրո»:

ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելեց, որ Հայաստանը Եվրոպական Միության անբաժանելի մասն է և լինելով առաջին քրիստոնյա պետությունը, լինելով եվրոպական քաղաքակրթության օրրանը, դարեր շարունակ ունեցել է սերտ կապեր Եվրոպայի հետ:

«Հայերը Եվրոպայում պետք է զգան ինչպես իրենց տանը ու պետք է զգան մեծ և ամբողջական Եվրոպայի ընտանիքի մի մասը: Ոմանք կարող են այսօր հարցնել՝ ի՞նչ է նշանակում եվրոպամետ լինել Հայաստանում: Եվրոպական ինքնությունը մի քանի չափորոշիչ ունի: Օրինակ՝ երիտասարդության համար եվրոպական ոգին կարող է նշանակել միշտ լինել ճշմարտության, ռացիոնալության կողմից», -հայտարարեց Սվիտալսկին:

Հանդիպմանը ներկա «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր, արցախցի Գեղամ Բաղդասարյանը Սվիտալսկուն հիշեցրեց ԵՄ-ի «Ներգրավում առանց ճանաչման» ծրագրի մասին և հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Արցախում ևս նման եվրաակումբ բացվի:

«Ժամանակին արցախյան մի շարք ՀԿ-ներ դիմել էին ԵՄ-ին եվրոպական տեղեկատվական կենտրոն բացելու առաջարկով», -դիմելով Սվիտալսկուն ասաց Բաղդասարյանը:

Ի պատասխան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այս շաբաթ այցելելու է Հայաստան և նրա մանդատի բաղադրիչներից մեկը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորումն է ու շփումների խթանումը:

«ԵՄ-ն հատկացրել է գումարներ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման ծրագրերի համար, և ես գիտեմ, որ դեսպան Զալբերը որոնելու է այդպիսի հնարավորություններ ծրագրեր իրականացնելու համար: Եվ ենթադրում եմ, որ նա ավելի պատրաստ կլինի պատասխանել ձեր հարցին: Իմ մանդատը չի տարածվում մինչև Ստեփանակերտ, Ղարաբաղ:  Բայց հույս ունեմ, որ առաջիկայում մենք կկարողանանք տեսնել համակողմանի կարգավորում», -հավելեց Սվիտալսկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: