ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Միսիս Ռուսաստան»-ը պատմել է իր հայկական արմատների մասին

Имидж-Центр/ Sputnik Армения

«Միսիս Ռուսաստան International-2016» թագի նվաճած գեղեցկուհիներից մեկը (խմբ. այդ տարի երկու հաղթող է ճանաչվել)՝ Նունե Կոբյացկայան, ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում պատմել է, թե որտեղ է ծնվել և ինչու են իրեն տվել այդ անունը: 

«Ես ծնվել եմ Երևանում: Մայրս ազգությամբ ռուս է, իսկ հայրս՝ հայ: Ավելի ուշ մենք տեղափոխվել ենք Հարավային Ռուսաստանի մայրաքաղաք: Մայրս, երբ ինձ տեսել է, ցանկացել է բավական օրիգինալ անուն տալ: Այդպես էլ եղել է: Նունե նշանակում է ծաղիկ»,- նշել է Կոբյացկայան:

Նա նաև հայտնել է «Միսիս Ռուսաստան International-2016» մրցույթում հաղթանակն արդեն հինգերորդն է և թերևս ամենագլխավորը: «Վստահ եմ, որ հաջողությունը և ուրախությունն ինձ կուղեկցեն ողջ տարվա ընթացքում: Մրցույթից հետո մի կողմից որոշակի հոգնածություն եմ զգում, մյուս կողմից՝ նոր ուժ եմ ստացել և ցանկանում եմ նվաճել միջազգային բարձունքներ»,- նշել է գեղեցկուհին: 

Պարգևատրման արարողության ժամանակ նաև հայտնի է դարձել, որ հենց Նունե Կոբյացկայան է ներկայացնելու Ռուսաստանը ԱՄՆ-ում կայանալիք մրցույթում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    7 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: