ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայազգի քիմիկոսի անվան քիմիական 118-րդ տարրը կհաստատեն նոյեմբերին

РИА НОВОСТИ

Հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին oganesson (og) կոչված քիմիական տարրը կհաստատվի նոյեմբերին: Այդ մասին հայտնել է ինքը գիտնականը «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովից առաջ, որը նվիրված էր ինստիտուտի հիմնադրման 60-ամյա հոբելյանին:

«Տարրը կհաստատվի նոյեմբերի սկզբին: Տարրի հայտնաբերումը թույլ է տալիս հասկանալ, որ աշխարհն ավելի մեծ է, քան կարծում ենք»,-ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ նոր տարրի բացահայտման վրա 20 տարի է աշխատել:

«Մենք պատրաստվում ենք ներկայացնել Դուբնայում նոր գերծանր տարրերը, որոնք կընդգրկվեն Մենդելեևի աղյուսակում: Տարրերից մեկը շուտով կկրի հայտնի հայ գիտնական Յուրի Հովհաննիսյանի անունը»,-ասել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Մատվեևը:

Նա հավելել է, որ այդ առումով մեծ նշանակություն ունի իր ներկայացրած ինստիտուի կապերի ամրապնդումը Հայաստանի հետ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: