ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ. շտաբային մարզումներ

nkrmil.am

Հոկտեմբերի 24-ից 25-ը, ՊԲ-ում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում, անց են կացվել շտաբային համալիր մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի և ենթակա մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացված միջոցառմանը հետևում էին տեսչական հանձնաժողովները՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ:

Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, նշված կառույցները անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի, պայմանական մարտական իրադրության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան ոլորտների պատասխանատուները, անց են կացվել մարզումներ, ստուգվել են ընդունված որոշումների և մարտական կիրառման փաստաթղթերի իրատեսականությունը:

Շտաբային մարզումների շրջանակում իրականացվել է նաև զորահամալրում: Ինչպես ապրիլյան զարգացումների ժամանակ, պահեստի սպաներն ու շարքային կազմի ներկայացուցիչները, համապատասխան ծանուցումը ստանալուց հետո պատրաստակամորեն ներկայացել են համապատասխան վայրեր` ապացուցելով, որ պատրաստ են ընդգրկվել նախատեսված ստորաբաժանումների կազմում և կատարել մարտական խնդիրներ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շտաբային մարզումները ցույց են տվել, որ, ինչպես բանակային, այնպես էլ զորամասային օղակներում, ղեկավարման համակարգը գործում է անխափան և ունակ է համարժեք դրսևորվել հավանական զարգացումներին համահունչ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: