ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-ամերիկյան տարաձայնությունների ազդեցությունը սիրիական կարգավորման վրա

Jacquelyn Martin / Reuters

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույզ է ունեցել, որի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հիմնական տարաձայնությունը կապված է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ճակատագրի հետ: Ռուսաստանը, մասնավորապես, պնդում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում պետք է համագործակցել Դամասկոսի հետ, զուգահեռաբար սիրիական կառավարության և ընդդիմության միջև երկխոսության միջոցով որոշել Սիրիայի քաղաքական ապագան, այնինչ ԱՄՆ-ը հրաժարվում է Ասադի հետ որևէ համագործակցությունից և պնդում է վերջինիս հեռացման վրա: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նաև չափավոր ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների սահմանազատման հարցում: Մոսկվան ԱՄՆ-ի կողմից չափավոր ընդդիմության համարվող որոշ խմբավորումների դիտարկում է որպես ահաբեկչական՝ համապատասխան գործողություններ իրականացնելով վերջինների դեմ: Հիմնականում այս խնդիրների պատճառով է, որ քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրում:

Կողմերի միջև մեծ հաշվով հակասություններ չկան սիրիական հակամարտությունում քրդերի մասնակցության հարցում: Ե՛վ Մոսկվան, և՛ Վաշինգտոնն աջակցություն են ցուցաբերում սիրիական քրդերին: Քրդերի հարցում ռուս-ամերիկյան հիմնական տարաձայնությունը վերաբերում է բանակցային գործընթացին քրդերի մասնակցությանը. ԱՄՆ-ը Թուրքիայի ճնշմամբ դեմ է արտահայտվում դրան: Այստեղ հարկ է նշել, որ Ռուսաստանը միանգամայն հանգիստ է վերաբերում սիրիական հակամարտությանը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ հանդիսացող Թուրքիայի ռազմական միջամտությանը և նույնիսկ Թուրքիայի հետ փոխանակվում է հետախուզական տվյալներով, այնինչ Միացյալ Նահանգները բավականին բացասաբար է արձագանքում Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում նույն ճամբարում հանդես եկող Իրանի և շիական «Հզբոլլահ» խմբավորման՝ հակամարտության կարգավորման ցանկացած փորձի:

Նշենք, որ տեսականորեն Մոսկվան և Վաշինգտոնը Սիրիայում մեկ ընդհանուր հարց են լուծում ՝ ահաբեկչության վերացումը, սակայն իրականում լուծում են աշխարհում իրենց հեղինակության, Մերձավոր Արևելքում ազդեցության հարցը:

Այս կապակացությամբ փորձագիտական շրջանակներում ընդգծում են, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության պահպանումը հակամարտության կարգավորման գլխավոր նախադրյալներից է:

Վերջին մեկ տարում հակամարտությունում երկու համընդհանուր հրադադարին, ինչպես նաև քաղաքական երկխոսությունը վերսկսելուն հնարավոր եղավ հասնել հենց ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների շնորհիվ: Միևնույն ժամանակ, այդ պայմանավորվածությունների ոչ տևական լինելու վրա ազդել են ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնությունները ոչ միայն սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, այլ նաև ոլորտներում առկա խնդիրների շուրջ:

Այսպես, սեպտեմբերի հրադադարի պայմանավորվածությունների չեղարկումը զուգորդվեց նաև Սիրիայի հարցում կողմերի միջև երկխոսության դադարեցմամբ, ինչը վերլուծաբանները կապում են Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության չեղարկման հետ:

Իհարկե, դժվար է նշել, թե կողմերը կոնկրետ ինչ են քննարկում դռնփակ բանակցությունների ժամանակ և սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդող այս կամ այն որոշումներն ինչ ենթատեքստով են ընդունվում, սակայն ակնհայտորեն ռուս-ամերիկյան տասնամյակներ շարունակվող հակասություններն առաջնային են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համար:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար սիրիական հակամարտությունը ենթադրում է զրոյական գումարով խաղ, երբ կողմերից մեկի հաղթանակը հավասար է մյուսի պարտությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: