ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ և կանեմ. Սոսո Պավլիաշվիլի

geomigrant.com

Արցախ այցելելուց հետո երգիչ Սոսո Պավլիաշվիլին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակ։ Սակայն վերջերս երգչին հանել էին արգելվածների ցուցակից և հրավիրել Բաքու։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևը նամակ է գրել երգչին, որում խնդրել է հրաժարվել Բաքվում բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան։ Ըստ Ֆաթալաևի՝ հակամարտության ժամանակ Հայաստանում համերգ տված Սոսոն իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։

Պավլիաշվիլին բավականին հանգիստ է արձագանքել՝ նամակը համարելով անհայտ դրամատուրգի՝ սեփական անձի նկատմամբ ուշադրություն հրավիրելու միջոց։ Life-ին տված հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայ ժողովրդի հետ հարաբերությունները ոչ մի հակամարտություն չի կարող փչացնել։

«Մի՛ անհնագստացեք ինձ  համար։ Անգործները կարող են խոսել, ինչ ցանկանում են։ Նրանց ոսկոր տվեք, նրանք կկրծեն։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ որոշ գարշելի արարծներ, յուրաքանչյուր ժողովրդի մեջ կան այդպիսիք, դանակներ վերցրին և սկսեցին մորթել կանանց, երեխաներին։ Կգնաք Բաքու, թե ոչ, դրամատուրգից չէ, որ պիտի հարցնեմ։ Անգամ չգիտեմ, թե ով է նա։ Նա հիմա հայտնի է դառնում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրան։ Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի, թող իմ համերգին էլ գա, ես հաճույքով հրավիրում եմ։ Ես խաղաղության մարդ եմ։ Ես ընկերություն եմ արել և ընկերություն կանեմ մարկանց հետ՝ անկախ ազգությունից, հավատքից․․. Իսկ եթե այդ գոռգռացողներն ուզում են Ղարաբաղը հետ վերադարձնել, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան և վերադարձնեն։ Իսկ նրանք պառկել են բազմոցին, մտածում են, թե Սոսոն Բաքու կգնա, թե ոչ։ Փառք Աստծու, Ղարաբաղը հետ բերելը դրանից կախված չէ։ Ես այն ոչ մեկից չեմ խլել, որպեսզի հետ բերեմ։ Որտեղ ինձ սպասում են, ես այնտեղ էլ կմեկնեմ երգելու․․․ Հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ և կանեմ՝ առանց ինչ-որ մեկին հարցնելու»,-ասել է Սոսո  Պավլիաշվիլին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: