ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան և Թուրքիան քննարկել են ռազմական մեքենաների, հրթիռների համատեղ արտադրության հարցերը

business-in-ukraine.com.ua

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգող Իսմայիլ Դեմիրը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի և ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ahaber» լրատվական կայքին հանդիպաման ընթացքում քննարկվել են երկրների միջև ռազմական համագործակցության նախագծերի իրագործման հնարավորությունները՝ մասնավորապես երկու երկրների կողմից  զրահապատ մեքենաների, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռազմական մեքենաների համատեղ արտադրության հարցերը:

Հանդիպման ներկա է գտնվել նաև Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոնեթ Ջան Թեզելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: