ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հյուսիսային հոսք- 2» -ի ցամաքային ենթակառուցվածքները կկառուցեն ԵՄ ընկերությունները

cont.ws

Եվրոպական ընկերությունները ԵՄ Սահմանադրության համապատասխան, կզբաղվեն «Հյուսիսային հոսք- 2» գազամուղից գազի մատակարարմանն անհրաժեշտ ցամաքային ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներով: Այդ մասին փոխանցում է gazeta.ru-ն՝ հղվելով «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի հայտարարությանը:

«Այս կապակցությամբ Գերմանիայի տարնսպորտային օպերատորները համաձայնեցնում են իրենց գործողությունները կարգավորող մարմնի՝ Ֆեդերալ ցանցային գործակալության հետ»,- մասնավորապես նշել է Մեդվեդևը:

Մեդվեդևը նաև հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագծի անդամ բոլոր եվրոպական կազմակերպությունները (BASF/Wintershall, ENGIE, Uniper, OMV և Shell) հաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցել նախագծի իրականացմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը դեմ էր հանդես եկել  «Հյուսիսային հոսք-2»-ին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: