ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր

mil.am

Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանը առաջին երկրներից է, ում հետ Հայաստանը սկսել է միջազգային համագործակցությունը պաշտպանության և խաղաղապահության բնագավառում և այդ համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակի վրա: Տիկին դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում և հունական կողմը պատրաստ է զարգացնել այն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: