ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դինքի սպանության գործով մեղադրյալը նշանակվել է ոստիկանապետի պաշտոնում

Radikal

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ  Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Էնգին Դինչը նոր պաշտոն է ստացել:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Muhbirhaber» լրատվական կայքին հետախուզության բաժնի նախկին պետ Դինչը նշանակվել է Էսկիշեհիրի ոստիկանապետ:  Այս նշանակումը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ Դինքի սպանության գործով նրան 26 տարվա ազատազրկում էր սպառնում:

Դինքի սպանության գործի մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Դինչը, ճանաչելով հանդերձ սպանության կազմակերպիչներին, չի պաշտպանել Հրանտ Դինքին, որի կյանքին բացահայտ վտանգ էր սպառնում. նշանակում է հանցանք է կատարել հետևյալ փաստարկներով՝ ծառայողական անփութությամբ նպաստել է միտումնավոր սպանությանը և չարաշահել է պաշտոնեական դիրքը:

Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Դինքի սպանությունից անմիջապես հետո Դինչը նշանակվել էր հետախուզության բաժնի պետ, իսկ այժմ էլ է ստացել Էսքիշեհիրի ոստիկանապետի պաշտոնը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: