ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Բակո Սահակյանին կպարգևատրի Ազատության մրցանակով

anca.org

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք 10-րդ հանդիսավոր ճաշկերույթին պարգևատրելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ազատության բարձրագույն մրցանակով, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Սահակյանը ցուցաբերել է շարունակական հանձնառություն Արցախի անկախության պահպանման գործին` ապահովելով հանրապետությունում աննախադեպ զարգացում և ստեղծելով հիմքեր խաղաղասեր և բաց հասարակության համար, դնելով Արցախը ժողովրդավարությունների միջազգային քարտեզի վրա», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը:

Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը և այլոք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: