ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անդրե Սիմոնյան. «Իմ ծրագիրը նրանով է տարբերվում, որ ես այն իմ էգոյի համար չեմ սկսել» (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց The Beautified Project խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ:

 

- Վերջերս Դուք ներկայացրել եք Ձեր «Գունատ սոխակ» ալբոմը, որը ներառում է 8 երգ: Ո՞րն է երգերի հիմնական ուղերձն  աշխարհին:

- Երբ մենք ձայնագրեցինք մեր երրորդ ալբոմը՝ «Միասին ենք մենք ընկնում», դրա ուղերձը շատ կարևոր էր մեզ համար: Ալբոմի գաղափարն ագահությանը և մահվանն էր վերաբերում... Երբ մենք ձայնագրեցինք «Գունատ սոխակը», մենք պարզապես ներառեցինք գեղեցիկ մեղեդային երգեր, որոնք պետք է դիմակայեն ժամանակի փորձությանը և միշտ հիշվեն: Սակայն կա մի երգ, որը կոչվում է «Մի՛ մեղադրիր ինձ»: Այն սոցիալական հաղորդագրություն ունի և իրար է մոտեցնում բարդ անցյալով տարբեր ազգությունների:

 

- Ըստ Ձեզ` ո՞րն է The Beautified Project խմբի յուրահատկությունը:

- Իմ ծրագիրը նրանով է տարբերվում, որ ես այն իմ էգոյի համար չեմ սկսել: Ես նույնիսկ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել: Ավելին` ես չեմ ստեղծել իմ խումբը Rock & Roll երազանքն ապրելու կամ թմրանյութերի և ալկոհոլի սպառման համար արդարացում ունենալու նպատակով: Դա պարզապես փախուստ էր իրականությունից, որը կոչվում է կյանք... Ես ամենավերջին «Rock & Roll»  անձն եմ, որին դուք կարող եք երբևէ հանդիպել. Ես սիրում եմ շատ թեյ խմել, և չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ պանդոկ կամ ակումբ գնացել: Եվ գուցե դա է, որ մեզ առանձնացնում է երաժիշտների մի մեծ բանակից:

 

- Ի՞նչ ծրագրեր ունեք հետագայում:

- Ընդմիջում վերցնել Beautified-ից մի որոշ ժամանակ և վայելել բնությունը: Երկու տարի շարունակ ձայնագրվելուց և 10 տարբեր երկրներում համերգներ տալուց հետո ես կարծում եմ, որ արժանի եմ դրան: Միայն հույս ունեմ, որ մատներս ու լարերը առանձին «կգոյատևեն» մի որոշ ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: