ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Լեռնային Ղարաբաղի հարցն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է».թուրք դեսպան

Լեռնային Ղարաբաղի հարցն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է:  Այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալն ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է Ermenihaber-ը:

Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ նա նշել է, որ չնայած վերջինիս ջանքերին, հակամարտությունը մինչև հիմա լուծում չի ստանում:

«Տարիներ ի վեր Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և քայլեր են ձեռնարկվում, սակայն առայժմ որևէ դրական արդյունք չկա: Հուսով ենք այդ բանակցությունները կստանան ավելի կառուցողական որակ, ինչն էլ կապահովի խնդրի կարգավորման հարցում ավելի հստակ քայլերի իրականացմանը»,-ասել է նա:

Դեսպանն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիան խնդրի լուծման հարցում շարունակելու է սատարել ադրբեջանական դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: