ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանահայ հետազոտող. Նախագահ Աունը դաշինք է հիմնել Դաշնակցության հետ (ԲԱՑԱՌԻԿ)

 

«Արմեդիա» ՏՎԳ-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց լիբանանահայ անկախ բլոգեր / գիտաշխատող և Նոր Արևելյան Քաղաքականություն ֆորումի հիմնադիր Եղիա Թաշճեանի հետ՝ Լիբանանի նոր նախագահի ընտրության վերաբերյալ:

 

 

 

- Երկու տարվա վակուումից հետո Լիբանանը վերջապես ունի նոր նախագահ: Ի՞նչ է սա նշանակում երկրի համար: Ի՞նչ սպասումներ կան հասարակության մեջ:

- Այո, ավելի քան երկու տարվա վակուումից հետո Լիբանանի խորհրդարանը վերջապես նախագահ է ընտրում՝ նվազագույն արտաքին միջամտությամբ: Արդեն վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք տարբեր քաղաքական կուսակցությունների միջև դաշինքների փոփոխության: Երկիրն այլևս բաժանված չէ երկու ավանդական խմբակցությունների՝ պրո-Սաուդյան և արևմտամետ «Մարտի 14-ի դաշինք»-ի, և Իրանի ու Սիրիայի հետ մտերիմ «Մարտի 8-ի դաշինք»-ի միջև:  Ներկայիս նախագահ գեներալ Միշել Աունին աջակցությունը զարմանալիորեն եկավ հիմնական քաղաքական կուսակցությունների երկու դաշինքների կողմից: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ է, որ ուժեղ նախագահ է ընտրվում: Սա մեծ առաջընթաց և հույս է հանրային հաստատությունների և տնտեսության համար, որոնք բավականին վատ վիճակում են գտնվում: Լիբանանի հասարակությունն ունի բազմաթիվ ակնկալիքներ: Ոմանք արդեն կորցրել էին հույսը գործող համակարգից և կոռումպացված քաղաքական գործիչներից, ովքեր երկիրն աղբով էին լցրել: Կառավարությունը չէր կարողանում լուծել այդ աղբի ճգնաժամը, չնայած բազմաթիվ ակտիվիստների և բնապահպանների նախազգուշացումներին: Ավելին, ոմանք պնդում են, որ խորհրդարանը անօրինական էր, քանի որ այն երկարաձգել էր իր հանձնագիրն անվտանգության հարցերի պատրվակով, չնայած ընդդիմության կոչերին:  

- Արդյո՞ք Միշել Աունի ընտրությունը  շրջադարձային փոփոխություններ կբերի երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ:

Նախագահ Աունը թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների կբախվի: Ներքին մարտահրավարներից առաջին հերթին կլինեն մոտակա խորհրդարանական ընտրությունները և  այն, թե ինչպես իր կուսակցությանը կհաջողվի պահպանել դաշինքը տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք գտնվում են հակադիր ճամբարներում: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան, որ «Միասնությունը»  կարող է կառավորություն ձևավորել նախկին վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Եթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ներկայացվեն այս կառավարության մեջ, և յուրաքանչյուրն արգելափակի մյուսի որոշումը, ապա կառավարությունը կրկին կլճանա և չի գործի: Ուստի ժամանակն է ունենալ ուժեղ ընդդիմություն, որը կկատարի իր պարզ ժողովրդավարական պարտքը՝ ստուգել և վերահսկել կառավարության աշխատանքը:

Մենք նաև ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների, երբ Լիբանանյան Ուժերի կուսակցությունը կընդդիմանա Սիրիայում Հըզբոլլահի ռազմական միջամտությանը և վերջինիս զինաթափման կոչ կանի: Հետևաբար, ես չեմ կարծում, որ երկարաժամկետ հեռանկարում նախագահի «անկայուն» դաշինքները կարող են գոյատևել: Չնայած նրան, որ նախագահն իր երդման ժամանակ նշել է «անկախ արտաքին քաղաքականություն» արտահայտությունը, չեմ կարծում, որ այն իրատեսական է՝ հաշվի առնելով Հըզբոլլահի ռազմական միջամտությունը Սիրիայում և սուննիների ապագա շարժման խոշոր դաշինքը Սաուդյան Արաբիայի հետ:

- Իսկ ի՞նչ կասեք Լիբանանի հայ համայնքի մասին. արդյո՞ք նրանք ակնկալում են քաղաքականության որևէ փոփոխություն:

- Նախագահ Միշել Աունը խոշոր դաշինք է ստեղծել Լիբանանի հայկական քաղաքական կուսակցության հետ: Նրանք սկսած 2005 թ-ից բավականին լավ համագործակցում են: ՀՅԴ-ն ամրապնդեց ներկայացուցչությունը հայկական համայնքի հանրային ոլորտներում, իսկ Ազատ հայրենասիրական շարժումը (հիմնադրվել է Միշել Աունի կողմից) ստացել է մեծ թվով հայկական ձայներ Մեթնում և Արևելյան Բեյրութում (գլխավոր քրիստոնեական թաղամասերում) խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:

 - Որո՞նք են Ձեր անձնական ակնկալիքները:

- Ինձ համար լավ լուծում կլինի տեխնոկրատներից բաղկացած կաբինետի ձևավորումը: Այդժամ Լիբանանի քաղաքական կուսակցությունները կվերադասեն ազգային շահերն իրենց շահադիտական դավանաբանական և տարածաշրջանային շահերից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: