ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքի վարչապետ.«Մենք չենք ուզում պատերազմել Թուրքիայի հետ, բայց պատրաստ ենք ագրեսիային պատասխանել»

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին զգուշացրել է թուրքական կառավարությանը պատասխան քայլերի մասին, որը Բաղդադը պատրաստ է կիրառել Թուրքիայի ներխուժման դեպքում:

«Եթե Թուրքիան ներխուժի Իրաք, մենք նրան կվերաբերվենք որպես ագրեսորի: Մենք չենք ուզում պատերազմել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ ենք յուրաքանչյուր ագրեսիային պատասխանել», - հայտարարել է ալ-Աբադին:

Բանն այն է, որ Նոյեմբերի 1-ին Թուրքիան զինված ուժերի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղափոխել երկրի հարավ-արևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահմանին:

Անկարան մտահոգություն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Թալլ-Աֆար և Սանջար քաղաքների ազատագրմանը շիական ազգային անկանոն զորքերի մասնակցության առնչությամբ:

Շրջանները, որոնք մատնանշում է Անկարան, բնակեցված են թուրքմեններով. սա նույն պատրվակն է, որը աշխատեց Սիրիայում, երբ թուրքերը իրենց ցեղակիցներին պատրվակելով ներգրավվեցին ռազմական գործողություններում։ 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան դիվանագիտական դաշտում քայլեր է ձեռնարկում իրենց և Իրաքի միջև լարված հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Իրաքը մեր հարևան երկիրն է, մեր եղբայրական երկիրն է: Իրաքի ժողովուրդն էլ մեր եղբայր ժողովուրդն է: Այն, թե որքան կարևոր է մեզ համար Իրաքի տարածքային ամբողջականությունը, Բաղդադը լավ գիտի: Բաշիքայի ճամբարն ավելորդ լարվածություն առաջացրեց: Մի բան, որ չպետք է տեղի ունենար: Սակայն մենք շարունակում ենք ստեղծված  իրադրությունը կարգավորելու ուղղությամբ դիվանագիտական դաշտում ջանքեր գործադրել»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, ևս անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, որ երկրի սահմանին ընթացող զարգացումների համատեքստում Թուրքիան պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի:

«Այժմ մի կողմից Թուրքիան երկրի ներսում է պայքարում ահաբեկչության դեմ, մյուս կողմից էլ երկրի սահմաններից այն կողմ կարևոր զարգացումներ են տեղի ունենում: Հետևաբար բոլոր այդ զարգացումներին Թուրքիան պետք է պատրաստ լինի և զինտեխնիկայի տեղափոխումը սահմանին այդ պատրաստությունների մի մասն է»,- հայտարարել է Ըշըքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: