ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Facebook-ի շահույթն ավելացել է գրեթե 3 անգամ

vestifinance.ru

Facebook lnc ընկերության մամուլի տեղեկագրում նշվում է, որ հուլիս-սեպտեմբերին ընկերության զուտ շահույթը կազմել Է 2,379 մլրդ դոլար կամ 0,82 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 896 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,31 դոլարի համեմատությամբ:  Ընկերության տեղեկատվության համաձայն, վերջին շրջանում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցից ստացված շահույթն ավելացել է 2,7 անգամ: Այդ մասին հաղորդում է vestifinance.ru-ն:

Պետք է նշել, որ ընկերության եկամուտների աճը պայմանավորված է գովազդից ստացվող շահույթի աճով: Այսպես, գովազդից Facebook-ի եկամուտներն անցած եռամսյակում աճել են 59 %-ով և հասել 6,816 մլրդ դոլարի, նշվում Է հաշվետվության մեջ: Գովազդից հասույթի մոտավորապես 84 տոկոսն ընկերությունը ստացել Է շարժական սարքերից:

Սոց. ցանցի ակտիվ օգտատերերի թվաքանակը սեպտեմբերի վերջի դրությամբ աճել Է 16 %- ով՝ մինչև 1,79 միլիարդ, իսկ ամեն օր ակտիվություն հանդես բերող օգտարերերի թիվը՝ 17 %-ով՝ մինչև 1,18 միլիարդ:

Երրորդ եռամսյակում Facebook-ի միագումար ծախսերն ավելացել են 28 տոկոսով՝ մինչև 3,889 մլրդ դոլար: Ընկերության կապիտալիզացիան ընթացիկ տարվա սկզբից աճել Է 22 %-ով և գերազանցում Է 371 մլրդ դոլարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: