ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իսլամական պետության» գրոհայինները պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի

Белрынок

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի, որոնց որպես կենդանի վահան են օգտագործում Մոսուլում կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից իրականացվող օդային հարձակումների ժամանակ։

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին, փոխանցում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:

Նշվում է, որ ահաբեկիչները գերի են վերցրել քրդական, եզդիական և շիա մուսուլմանների համայնքից 400 կանանց։ Նրա խոսքով՝ գրոհայինները շարունակվում են պատանդների զանգվածային մահապատիժներ իրականացնել: ՄԱԿ-ին տեղեկություն է փոխանցվել նաև, որ նոյեմբերի 2-ին ԻՊ-ը Մոսուլի արվարձաններից մեկում մահապատժի է ենթարկել 180 նախկին պետծառայողի։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ գերիներին բեռնատարներով բերում են հարակից տարածքներից։ Ծայրահեղականները բնակիչներին հրամայում են տներից դուրս գալ՝ սպառնալով պատժել չենթարկվողներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: