«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիր. արդյունքները, քաղված դասերը և հեռանկարները
Նոյեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի 2015թ. հոկտեմբեր - 2016թ. հոկտեմբեր ժամանակահատվածի ընթացքում իրականացված գործունեության և ենթադրամաշնորհային նախագծի մեթոդաբանության ներկայացմանը նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Ծրագրի կարողությունների զարգացման նախագծում ընդգրկված երևանյան և մարզային ՔՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների և Հայաստանում Եվրոպական պատվիրակության ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ Անդրեյ Պարաֆինյուկը:
Իր բացման խոսքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին նշեց. «Իմ ներկայությունն այստեղ շատ պարզ պատճառ ունի. այս ծրագիրը շատ կարևոր է Եվրոպական միության համար: Մեզ համար շատ կարևոր է հզորացնել հատկապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որպեսզի դրանք կարողանան ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքում: Առաջիկա ամսվա ընթացքում մեր առաջնահերթությունը մարզերին և մարզերի քաղաքացիական հասարակությանն աջակցելն է: Եվ այս ծրագիրը կօգնի մեզ այդ հարցում»:
Միջոցառման ընթացքում «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտան և ծրագրի կարողությունների զարգացման համակարգող Իռեն Դանիելյանը մասնակիցներին ներկայացրեցին ծրագրի գործունեությունը: Պարոն Յարոսլավ Զարիխտան ամփոփ ներկայացրեց ծրագիրը` նպատակները, խնդիրները, արդյունքները և ծրագրի ժամանակացույցը: Իռեն Դանիելյանը ներկայացրեց ծրագրի կողմից իրականացված գործունեությունը և հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև խոսեց ծրագրի առաջիկա գործողությունների մասին: Ծրագրի ենթադրամաշնորհային նախագծի մոտեցմանը և մեթոդաբանությանը անդրադարձան ծրագրի դրամաշնորհային նախագծի ղեկավար Անդրեյ Պարաֆինյուկը և ծրագրի դրամաշնորհային նախագծի մշակման մասնագետ Զորան Կրտինիչը: Իր ելույթում պարոն Անդրեյ Պարաֆինյուկը ընդգծեց ենթադրամաշնորհային նախագծին վերաբերող հիմնական տարրերը` ծրագրերի իրականացման հմտությունների և կարողությունների կարևորությունը և գործընկերություններով աշխատելու անհրաժեշտությունը, համագործակցության առավելություններն ու վտանգները, թույլ կողմերը և վերջիններից խուսափելու եղանակները: Միջոցառման 2-րդ հատվածում ներկաները ներգրավվեցին խմբային աշխատանքում, որի նպատակն էր ՔՀԿ- ներին տալ հնարավորություն գտնելու համագործակցության ընդհանուր ուղիներ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու կամ կոնսորցիումների ձևով հանդես գալու համար:
«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է 3 հիմնական նպատակների վրա` զարգացնել կազմակերպությունների ներքին կարողությունները, արտաքին կարողությունները և զարգացնել կազմակերպությունների կարողությունները ԵՄ ծրագրերին դիմելու և իրականացնելու համար: Ծրագրի իրականացման ժամկետը երեք տարի է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ