ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արաբական գարնան» տնտեսական վնասը գնահատվում է 614 մլրդ դոլար. ՄԱԿ

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ «Արաբական գարնան» արդյունքում Մերձավոր Արևելքի չկայացած տնտեսական աճի պատճառով կորուստը 2011-ից ի վեր կազմել է 614 միլիարդ դոլար: 

614 մլրդ դոլարը տարածաշրջանի ՀՆԱ 6 տոկոսն է 2011-2015թթ.: Այդ մասին ասվում է ՄԱԿ Արևմտյան Ասիայի գծով տնտեսական և սոցիալական հանձնաժողովի զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաշվարկների համար օգտագործվել են մինչև 2011թ. արաբական երկրների համար արված տնտեսական աճի կանխատեսումները: Սա վնասի առաջին թվերն են ներկայացված հեղինակավոր միջազգային կառույցի կողմից:

Գնահատման ժամանակ հաշվի են առնվել նաև անուղղակի ազդեցությունները` փախստականների հոսքը, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատումը, անկումը զբոսաշրջության ոլորտում:

Միաժամանակ զեկույցում ասվում է, որ այն երկրներում, որտեղ բողոքների արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, նոր իշխանությունները չկարողացան հաղթահարել առկա խնդիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: