ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիլարի Քլինթոնը պատրաստվում է ամուսնալուծվե՞լ

Justin Sullivan/Getty Images

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից բաժանվում է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Christian Times Newspaper-ը:

Պարբերականը հրապարակել է հայցադիմումի պատճենը, որն, իբր, նոյեմբերի 10-ին ներկայացվել է Նյու Յորքի նահանգի Վեսթչեսթեր շրջանի գերագույն դատարան: Որպես ամուսնալուծության պատճառ նշված է՝ «անհաղթահարելի տարաձայնություններ»:

CTN հեռուստաընկերության տեղեկություններով՝ Քլինթոններն արդեն համաձայնության են եկել առանձին ապրելու կամ համատեղ ձեռք բերած ունեցվածքը բաժանելու հարցում, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո:

Նշվում է, որ զույգին վաղուց ի վեր միայն գործնական հարաբերություններն են կապում, և այժմ՝ ընտրություններում պարտվելուց հետո, Հիլարի Քլինթոնը կարող է Բիլին պաշտոնապես հրաժեշտ տալ: Քլինթոններից կամ նրանց մերձավոր շրջապատից որևէ մեկն առայժմ այս լուրը չի մեկնաբանել:

Բիլ և Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975 թվականի հոկտեմբերի 11-ին, Արքանզաս նահանգում՝ 15 ամենամտերիմ ընկերների և ընտանիքի անդամների մասնակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: