ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հույս հերոսներին», «Ծանրոց տնից», «Միայնակ զինվոր». Ինչպե՞ս են հրեաներն օգնում բանակին

Ինչպես շատ երկրներում, Իսրայելում ևս պետության կողմից խրախուսվում է բարեգործությունը: Կախված տարեկան նվիրատվությունների գումարից, հովանավորներին ընձեռվում են տարբեր չափերի հարկային արտոնություններ: Սակայն, ուշագրավն այն է, որ միայն բիզնես շրջանակները չեն, որ ներգրավված են բարեգործական ոլորտում. հրեաները, անկախ նրանից՝ բնակվում են Իսրայելում, թե սփյուռքում, բավական մեծ օգնություն են տրամադրում թե՛ իսրայելական բանակին, թե՛ զինվորներին, այդ թվում՝ ծառայությունից հետո:

Մի շարք օբյեկտիվ պատճառներով այնպես է ստացվել, որ Իսրայելի բարեգործական կազմակերպությունները հիմնականում զբաղվում են հիվանդ կամ վիրավոր զինվորների բուժմամբ, նրանց ընտանիքների բարոյական և նյութական աջակցությամբ:

Դրա վառ օրինակն է «Պահպանենք իսրայելցի զինվորներին» կազմակերպությունը, որը փորձում է օժանդակություն ապահովել բոլոր նրանց համար, ովքեր կռվել են երկրի պաշտպանության բանակում: Բարեգործական հիմնադրամն աշխատում է շնորհիվ բազում կամավոր հայրենասերների, ովքեր հոգ են տանում զինվորներին, օգնում  լուծել մի շարք խնդիրներ: Նրանք կազմակերպում են զինվորների ժամանցն ու հանգիստն, իրականացնում տարբեր միջոցառումներ տոն օրերին, այն զինվորներին, ում ծնողներն ապրում են արտերկրում, ուղարկում են նրանց այցելության և այլն:

«Շնորհակալ լինենք իսրայելցի զինվորին» ծրագիրը կազմակերպում է մի շարք կրթական սեմինարներ, այդ թվում՝ սեմինար զինվորական կյանքից քաղաքացիականի անցում կատարելու վերաբերյալ: Ծրագրի պաշտոնական կայքում յուրաքանչյուր ոք կարող է նվերներ ձեռք բերել զինվորների համար՝ գուլպաներից և հիգիենայի պարագաներից սկսած մինչև ձմեռային տաք բաճկոններ:

«Ծանրոց տնից»-ը մեկ այլ նմանատիպ նախագիծ է, որն օգնում է ապահովել զինվորներին առավել անհրաժեշտ ապրանքներով: Այս նախագծի շնորհիվ բոլոր ցանկացողները կարող են ուղարկել շարֆեր, գլխարկներ, շոկոլադ և կարկանդակներ: Երեխաները կարող են ոգևորող նամակներ գրել զինվորներին: Սակայն, ամենաուշագրավն այն է, որ այս կազմակերպության միջոցով հնարավոր է մի ամբողջ զորամաս «որդեգրել»՝ նրանց պարբերաբար այցելելով և անհրաժեշտ խնամքը տանելով:

«Հույս հերոսներին» կազմակերպությունն իր հերթին օգնում է վիրավոր և հաշմանդամ զինվորներին: Կազմակերպությունը տրամադրում է համապարփակ ֆինանսական և հոգեբանական աջակցություն, օգնություն է ցուցաբերում բուհերի ընդունելության հարցերով, հոգեբանական աջակցություն ցույց տալիս մահացած զինվորների կանանց:

«Միայնակ զինվոր» նախագիծը նվիրատվություններ է հավաքում, հին գրքեր և ամսագրեր ուղարկում զինվորներին, շաբաթօրյա ճաշերի հրավիրում և անգամ բնակարանի կահույք գնում այն զինվորների համար, ովքեր ծնողներ չունեն կամ էլ վերջիններս գտնվում են արտերկրում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: