ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյան. Կարելի է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել

ПРЕСС-СЛУЖБА ПРЕЗИДЕНТА АРМЕНИИ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև թեժ գծի ստեղծման օգտին, որի միջոցով հնարավոր կլինի օպերատիվ կերպով արձագանքել Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: «Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ,  այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Կարելի է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և մեր տվյալներով կրակում են ադրբեջանցիները, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում՝ «կրակում են», և նա ստուգում է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ ինքը «դեմ չէր լինի» նման թեժ գծի ստեղծմանը:

«Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել, արդյոք մերոնք կրակո՞ւմ են, թե չեն կրակում՝ իհարկե ակնկալելով նմանատիպ վերաբերմունք Ադրբեջանի ղեկավարի կողմից»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարի խոսքով,  1990-ական թվականներին արդեն եղել է նմանատիպ թեժ գիծ ստեղծելու փորձ:

«Նման փորձ մենք ունեցել ենք դեռևս 1990-ական թվականների սկզբին: Այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի: Մենք ուղիղ գիծ ունեինք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Մենք կարող էինք նման արտակարգ իրավիճակներում, երբ կար հրատապ կապի անհրաժեշտություն, կապվել իրար հետ: Բայց այժմ նման բան գոյություն չունի»,- նշել է երկրի նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: