ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը արգելափակել է Պակիստանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ջանքերով հաջողվել է Խորհրդի նիստի օրակարգից դուրս բերել Պակիստանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին գրում է ArmInfo-ն` հղում անելով ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովին:

Վերջինս տեղեկացրել է, որ այդ հարցի կապակցությամբ նամակով դիմել է ՌԴ Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինինն. «Նամակում ես պարզաբանել եմ հայկական պատվիրակության դիրքորոշումը: Մասնավորապես այն, որ Պակիստանը, ինչպես և Սաուդյան Արաբիան միակն են, որ մինչ օրս չեն ճանաչել ՀՀ անկախությունը, իսկ բացի այդ Պակիստանը միակողմանի սատարում է ղարաբաղյան շուրջ հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշումը, որը հակասում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ՝ ՀԱՊԿ մոտեցումներից: Այդ քաղաքականության դրսևորումն էլ ապրիլյան պատերազմի օրերին Իսլամաբադի աջակցությունն էր Բաքվի միլիտարիստական գործողություններին»,- նշել է ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ նամակը քննարկվել է և որոշում է կայացվել հարցը չներառել վաղը կայանալիք Խորհրդի նիստի օրակարգում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: