ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսուա Ֆիյոն. Նախագահի հանրապետական թեկնածուի կապը ռուսների և հայերի հետ

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթանակ է տարել աջերի և կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում և կառաջադրվի 2017 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում:

Սոցիալական և տնտեսական առումով Ֆիյոնի հայացքները գրեթե նման են իր մրցակիցների դիրքորոշումներին, սակայն արտաքին քաղաքականության առումով նախկին վարչապետին համարում են «ամենառուսամետ թեկնածուն»։   

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ ներկայումս վարվող քաղաքականության արմատական վերանայման անհրաժեշտության մասին՝ Ֆրանսուա Ֆիյոնն ասել է, որ անհրաժեշտ է դրանք հնարավորինս շուտ չեղարկել: Նրա կարծիքով` Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունը տապալվել է՝ չտալով ոչինչ, բացի եվրոպացի գյուղացիների սնանկացումից։

«Ռուսաստանի նկատմամբ Օլանդի վարած քաղաքականությունն, իմ կարծիքով, աբսուրդային է: Ռուսաստանը կարող է խիստ վտանգավոր դառնալ, եթե նրա հետ շարունակեն վարվել այնպես, ինչպես հիմա»,- ասել է Ֆիյոնը՝ հավելելով,- «Այժմ Մոսկվային ստիպում են ավելի կոշտ դիրքերից հանդես գալ: Դա վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է աշխարհի ամենամեծ երկրին, որտեղ մեծ քանակությամբ միջուկային զենք կա»:

Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում կարգավորելու է հարաբերութունները Մոսկվայի հետ՝ առանց ԱՄՆ համաձայնությանը սպասելու:

Ուշագրավ է, որ Ֆիյոնի քննադատներն ու ընդդիմախոսները նրան անվանում են «Պուտինի դրածո»՝ նկատի ունենալով նրա բավական ջերմ անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ:

Հետաքրքիր է, որ այդ փաստը Կրեմլում անգամ չեն էլ թաքցնում: Օրերս ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ Վլադիմիր Պուտինին ու Ֆրանսուա Ֆիյոնը ջերմ հարաբերություններ ունեն դեռևս այն ժամանակվանից, երբ Պուտինը Ռուսաստանի վարչապետ էր:

Ինչ վերաբերում է հայերի հետ Ֆիյոնի կապին, ապա Nouvelles d'Armеnie պարբերականը Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրների հետ կապված մի շարք հարցերով դիմել էր նրան, ինչպես և մյուս հանրապետական թեկնածուներին:

Հայկական պարբերականի հարցերից մեկը վերաբերել է ապրիլի 24-ը պաշտոնապես որպես ազգային հիշատակի օր ընդունելուն, մյուսը՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ հայ համայնքի տարած պայքարին Ֆրանսիայի իշխանությունների հնարավոր աջակցությանը։

Երկու հարցերի շուրջ էլ Ֆրանսուա Ֆիյոնը բավական դրական պատասխան է տվել, ինչպես նաև հանձն է առել Փարիզում հայկական հիշողության և քաղաքակրթության կենտրոն հիմնել։

Բացի այդ, Ֆիյոնը հաստատել է իր տեսակետը` Թուրքիայի ԵՄ անդամակցությունը թույլ չտալու հարցում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: