ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիա. վճռական ճակատամարտը կարող է կայանալ Էլ-Բաբ քաղաքում

World Atlas

Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են: Ամենաթեժ մարտերն ընթանում են երկրի հյուսիսային Հալեպ նահանգում: Սիրիական կառավարական ուժերի, քրդական միավորների, ինչպես նաև «ընդդիմադիր» խմբավորումների վերջին գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ վճռական ճակատամարտը կարող է կայանալ Էլ-Բաբ քաղաքում, որն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Մերձավոր Արևելքի ինստիտուտը հայտնում է, որ սիրիական կառավարական ուժերը շարունակում են Հալեպ քաղաքի արևելյան հատվածներն ազատագրել զինված խմբավորումներից: Վերջին օրերին նրանց հաջողվել է մի շարք հաջողություններ գրանցել, որոնիցից ամենանշանակալին Մասաքին-Հանանո թաղամասի ազատագրումն է: Սիրիական բանակը շարժվում է դեպի Էլ-Բաբ հարավարևելյան ուղղությունից: Ընդ որում, սիրիական բանակն, ըստ էության, մտադիր չէ թուլացնել գործողությունների տեմպը՝ անտեսելով անգամ Հալեպում ահագնացող մարդասիրական աղետը և դադար հայտարարելու միջազգային հանրության կոչերը: Պատճառը, հավանաբար, կայանում է նրանում, որ Էլ-Բաբն առաջինը գրավելու համար նաև այլ ուժեր են շտապում:

Դեպի քաղաք են շարժվում մի կողմից քրդական ջոկատները , մյուս կողմից Թուրքիայի հովանավորությամբ գործող «ընդդիմադիր» խմբավորումները: Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ քաղաքի գրավումից հետո նրանք շարժվելու են դեպի Մանբիջ քաղաք:

Ստացվում է, որ Սիրիայում ռազմական գործողությունների հիմնական դերակատարները շարժվում են դեպի Էլ-Բաբ, որտեղ էլ կարող է կայանալ վճռական մարտը:  Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքի գրավումից կախված կլինի հակամարտության հետագա ընթացքը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: