ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմեր է հեռարձակել. տեսանյութ

Panorama.am

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության «3 op Reis» ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել, փոխանցում է Panorama.am-ը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից մանրամասնում են՝  ճամփորդական լրագրողներն իրենց առաջին ֆիլմով հոլանդացի զբոսաշրջիկներին ներկայացնում են Վերնիսաժը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Շախմատի տունը, Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ վայրեր։

Երկրորդ ֆիլմով Նիդերլանդական հեռուստաընկերության լրագրողները ներկայացնում են Հայաստանը։ Երևանից երթուղայինով մեկնում են Սևան, ճանապարհին անկաշկանդ զրույցի բռնվելով ուղևորների հետ։ Ներկայացնում են Սևանի հմայքը, այցելում Նորատուսի խաչքարերի համալիր, ավտոստոպով փորձում հասնել Նորավանք։ Լրագրողները նաև հյուրընկալվում են հայկական ընտանիքում, մի քանի հայերեն բառ սովորում, հետևում օղու թորման արարողությանը, փորձում և դիմանում 60 տոկոսանոց թթի օղու «ազդեցությանը»։ Ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, նրանք նաև հայկական բնաշխարհով զմայլվում են աշխարհի ամենաերկար ճոպանուղու՝ Տաթևերի բարձունքից և երկրի մասին ֆիլմն ամփոփում պատմության ու բնության ներդաշնակությունը խորհրդանշող Տաթևի վանական համալիրով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: