ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկո-Ալիև ընկերությունն՝ ի հաշիվ ՀՀ շահերի

Օրերս պաշտոնական այցով Բաքու էր այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդունելությունը, ինչպես և հարիր է Արևելքի միապետություններին, կայացավ բավական բարձր մակարդակով: Բացի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քննարկումներից, այցն աչքի ընկավ ընդունված ամփոփիչ համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձ էր կատարվում նաև Ղարաբաղյան հակամարտությանը, ավելի ճիշտ՝ ամրագրված էին հակամարտության կարգավորման ադրբեջանական մոտեցումները:

Հայտարարությունում, մասնավորապես նշվում է, որ «կողմերը կարևորում են Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր ընդունված սկզբունքների համապատասխան, նախևառաջ՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների համապատասխան»: Ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես և կարելի էր ակնկալել, հիշատակում անգամ չկա:

Ադրբեջանական նման ձևակերպումների վրա կառուցված համատեղ հայտարարությունից կարելի է մի քանի ենթադրություն անել.

  1. Բելառուսի նախահը փաստացի չի կարողանում արտաքին քաղաքականության հետևողական գիծ պահպանել: ՀԱՊԿ երևանյան համաժողովում ստորագրություն դնելով մի փաստաղթի տակ, Բաքվում նա կատարում է իր ստորագրած փաստաթղթին որոշակիորեն հակասող հայտարարություն: Անշուշտ, սեփական խոսքին, առավել ևս ստորագրած փաստաթղթին հակասելը պատիվ չի բերում քաղաքական աշխարհում, և գոնե Լուկաշենկոն, որպես երկար տարիների փորձ ունեցող քաղաքական գործիչ, պետք է դա գիտակցեր:
  2. Բելառուսը ոչ միշտ է հետևողական իր գործընկերային պարտավորություններում: Որպես ՀԱՊԿ անդամ՝ Բելառուսն առնվազն պարտավոր է չձեռնարկել որևէ քայլ, որը հակասում է իր գործընկերներից որևէ մեկի շահերին: ՀԱՊԿ անդամների կողմից նման ոչ գործընկերային գործելաոճը ՀԱՊԿ-ի հիմնական թերություններից և խոցելի կողմերից է: Այս խնդրին շատ անգամ առնչվել է ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ անգամ Մոսկվան: Քանի դեռ չկա անդամների դիրքորոշումների հստակեցման և ներդաշնակեցման գործուն մեխանիզմ, նման կազուսների դեռ շատ կհանդիպենք, ինչը, անշուշտ, լրջագույն խոչընդոտ է ՀԱՊԿ զարգացման ճանապարհին:
  3. Իլհամ Ալիևին հաջողվել է գտնել «Եվրոպայի վերջին բռնապետի» (Եվրոպայում հաճախ հենց այսպես են կոչում Լուկաշենկոյին) սրտի ճանապարհը: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ բարդ է ասել: Միգուցե հանձինս Ալիևի Լուկաշենկոն տեսնում է բռնապետական ավանդույթները վառ պահող գործընկերո՞ջ, կամ միգուցե Լուկաշենկոյին շլացրել է շնորհված Հեյդար Ալիևի անվան շքանշա՞նը: Մի բան ակնհայտ է՝ բռնապետը բռնապետին տեսնում է հեռվից:

Լոկոշենկո-Ալիև համատեղ հայտարարությունը, ըստ էության, վկայում է, որ Բելառուսը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, բնավ ի վիճակի չէ պահպանել հավասարակշռված և միջնորդական խմբում ներգրավված երկրին հարիր պահվածք: Որքան էլ Լուկաշենկոն հրապարակային հայտարարի, թե «բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար», միևնույնն է, իր գործողություններով նա հակառակն է ապացուցում:

Վերջում նշենք, որ, չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ձևաչափը կոչվում է Մինսկի խումբ, Մինսկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի որևէ բարձր մակարդակի հանդիպում չի հյուրընկալել, ավելին՝ Լուկաշենկոյի նման պահվածքի դեպքում՝ հազիվ թե երբևէ հյուրընկալի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: