ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում Հայաստանի պատճառով պահանջում են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Rferl.org

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորները պահանջել են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը վերջին շրջանում ավելի է ամրապնդել ռազմական միությունը Հայաստանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

Մեջլիսի նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգերի փոխանցումը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Մոսկվա հրավիրելը և Ադրբեջանի հասցեին սպառնալիքների հնչեցումը պահանջում են Բաքվին լուրջ դիրքորոշում ընդունել: «Ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը չի տեղավորվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ թեպետ հնչում են Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ հայտարարություններ, այդուհանդերձ իրականությունն այլ բան է ապացուցում: «Եթե Ռուսաստանն իրականում ցանկանում է հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության մակարդակում, ապա այդ դեպքում այն պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում զբաղեցնի օբյեկտիվ և չեզոք դիրքորոշում: Եթե դա տեղի չունենա, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է վերանայվեն: Եթե Ռուսաստանը չփոխի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը պետք է ավելի մերձենա այնպիսի երկրների հետ, ինչպիսիք ենք Իսրայելն ու Պակիստանը»,- ասել է Հասանգուլիևը: 

 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: