ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեայի խորհրդարանը սկսել է նախագահի իմփիչմենթի գործընթացը

RIA Novosti

Հարավային Կորեայի ընդդիմությունը հավաքել է նախագահ Պակ Կին Հեի իմփիչմենթի համար բավարար թվով ձայներ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

«Ոմանք կարծում էին, որ մեր վճռականությունը թուլացել է ժողովրդին հղված նախագահի երեկվա ուղերձից հետո, սակայն դա այդպես չէ։ Այսօր մենք անցկացրել ենք խմբի ժողով, որի ժամանակ հաստատել ենք ավելի վաղ հնչեցված դիրքորոշումը»,-  հայտարարել է նախագահի հրաժարականին կողմ հանդես եկող «Սենուրի» իշխող կուսակցության պատգամավորների խմբի ներկայացուցիչ Հվան Յան Չուլը։

Հաղորդվում է, որ իմփիչմենթի հարցով քվեարկությունը ծրագրվում է անցկացնել դեկտեմբերի 2-9-ը։

Նախօրեին Հարավային Կորեայի նախագահը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական տալու պատրաստակամություն էր հայտնել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: