ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ը պետք է Էրդողանի հետ վարվի այնպես, ինչպես վարվեց Պուտինը. Իսրայելի ՊՆ

IBTimes UK

Գերմանիան, ինչպես նաև ԵՄ-ի երկրները Թուրքիայի նախագահի և կառավարության դեմ պետք է վարվեն այնպես, ինչպես Թուրքիայի նկատմամբ վարվեց  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն անցած շաբաթ եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ:  

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah» պարբերականին, այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետներն`  իսրայելական  «Haaretz»-ի հետ զրույցում: Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն:

Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների  մասին, ասել է. «Ինչո՞ւ եք լռում: Էրդողանի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տարբերակներ ունեք»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: