ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումներն այսուհետ կանցկացվեն ապրիլի 24-ից մայիսի 28-ը

The Aurora prize

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումներն անցկացվելու են ոչ թե նախկին 3-4 օրվա շրջանակում, այլ շուրջ մեկ ամիս՝ ապրիլի 24-ից  մայիսի 28-ը:

Այս մասին Armenpress- ի փոխանցմամբ հաղորդել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Նրա խոսքով՝ դա, բնականաբար, դժվար որոշում է, քանի որ աշխատանքը տասնապատկվում է, սակայն «մեզ համար դա շատ կարևոր սիմվոլ է»: Արման Ջիլավյանի համոզմամբ՝ դրանում առկա է ճանապարհ մահվանից մինչև կյանք, հուսահատությունից մինչև հույս, սպանությունից, դժոխքից մինչև հաղթանակ: ««Ավրորա»-ի իմաստը հենց այդ է. հայ ժողովրդի, որին փորձեցին ջնջել աշխարհի երեսից, այդ փրկյալ բեկորները տարիներ անց ստեղծեցին առաջին հայկական հանրապետությունը: Այդ երկու օրվա  էներգետիկան պետք է կարողանանք կապել մեկը մյուսին, և ոչ միայն ապրիլյան, այլև՝ մայիսյան մեր ճանապարհը պետք է փորձենք ինքներս վերապրել և աշխարհին նեևկայացնել այդ օրերին»:

Նա նաև նշեց, որ մինչև տարեվերջ կներկայացվի հետազոտություն, որի հարցումներն իրականացվել են աշխարհի 17 երկրներում՝ պարզելու համար, թե մարդիկ որքա՞նով են տեղյակ մրցանակի մասին: Դա շատ մեծ թիվ է առաջին անգամ  անցկացված մրցանակաբաշխության համար: Եվ հենց այդ արդյունքն է ծրագրի կազմակերպիչներին  պարտավորեցրել ընդլայնել միջոցառումների շարքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: